Կասկած չկա, որ հրադադարն Ադրբեջանն է խախտել, ընդգծում է Պետդումայի պատգամավորը |azatutyun.am|

azatutyun.am: Կասկած չկա, որ հրադադարի ռեժիմը խախտողն Ադրբեջանն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Չեզոք դիրք ընդունել անհնար է, որովհետև Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մենք իհարկե ֆորմալ պարտավորություններ չունենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց քաղաքական, ռազմական և բարոյական պարտավորություններ ունենք հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ հայերն ապրում են ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, ժողովրդի կոտորած չպետք է թույլ տանք, ինչը ցուցադրաբար անում է հարձակվող կողմը», – շեշտել է Զատուլինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով