hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Ըստ այս փոփոխության` պետական ծառայողներն իրենց ցանկության դեպքում կարող են սոցիալական փաթեթի գումարներն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Նախագիծն ընդունվեց միաձայն` 89 կողմ ձայնով: