ՀՀ իշխանությունները չեն կարող ունենալ իրենց թեկնածուն Արցախի նախագահական ընտրարշավում. Արարատ Միրզոյան |news.am|

news.am: ՀՀ իշխանությունները չեն կարող ունենալ իրենց թեկնածուն Արցախի նախագահական նախագահի ընտրարշավում: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով 2020 թվականին տեղի ունենալիք Արցախի նախագահական ընտրություններին:

«ՀՀ իշխանություններն այդպիսի իրավունք չունեն, ոչ էլ սատարելու իրավունք ունեն: Դա կլինի միջամտություն այլ երկրի ներքին գործերին»,-ասաց Միրզոյանը:

Նշենք, որ արդեն իսկ Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Վիտալի Բալասանյանը, Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով