ՊԲ-ն հայտնել է «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված զինծառայողների անունները

ԱՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ճանաչենք մեր հերոսներին

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, ով մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար:

Մայոր Հովհաննես Այվազյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 3 տանկ խոցելու համար: Փոխգնդապետ Արման Կոստանյանը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, ետ մղել հակառակորդի բազմաթիվ գրոհներն ու, պատճառելով վերջինիս մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը, ինչի համար էլ ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի:

Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով