Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ վճարվող կենսաթոշակները և նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ․

«Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 (թեժ գիծ) հեռախոսահամարով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն