azatutyun.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ:
Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:
Կուրցը Փաշինյանին առաջարկել է Վիեննայում անցկացնել հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը:
«Զրույցում հույս եմ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է խաղաղ եղանակով կարգավորել և Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հակամարտող կողմերի միջև բարձր մակարդակով ևս մեկ հանդիպում անցկացնել Ավստրիայի մայրաքաղաքում: Վիեննան միշտ հանդիսացել է երկխոսության վայր, և մենք կշարունակենք նպաստել կայունացման գործընթացին և ուղիղ բանակցություններին»,- Թվիթերի էջում գրել է Սեբաստիան Կուրցը:
Ավստրիայի կառավարության ղեկավարը նաև մտահգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
«Այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում, Ավստրիան կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- հայտարարել է Կուրցը:
Կողմերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ: