ՀԱՊԿ-ն Հայաստանին ռազմական աջակցություն կտրամադրի երկրի դեմ ագրեսիայի դեպքում |armenpress.am|

armenpress.am:  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում: Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Երբ ռեալ սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի անվտանգության, կայունության, սուվերենության և տարածքային ամբողջականության համար, այդ դեպքում այդ երկիրը իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործի է դրվում միջպետական, այդ թվում՝ արտակարգ կոնսուլտացիաների մեխանիզմը և տրամադրվում է անհրաժեշտ օգնությունը կամ աջակցությունն այդ պետությանը՝ իր դիմումին համապատասխան»,- ասել է Զասը:

Նրա խոսքով՝ երկրորդ նման իրավիճակն ագրեսիան է, այսինքն՝ ռազմական հարձակումը: Զասն ընդգծել է, որ դա դիտարկվում է որպես ագրեսիա կազմակերպության անդամ բոլոր պետությունների դեմ, և այդ դեպքում նույնպես  ագրեսիայի օբյեկտ երկրի դիմումի հիման վրա անհապաղ ցուցաբերվում է ցանկացած օգնություն, այդ թվում՝ ռազմական: «Այդպիսի դեպքերում գործադրվում է ՀԱՊԿ արձագանքման ռեժիմը»,- ասել է Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված են այդպիսի անհրաժեշտության դեպքում անդամ երկրներին օգնություն ցուցաբերելու ադեկվատ միջոցառումներ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով