Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են․ ԱՀ ՊԲ

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է <<Արիության համար>> մեդալի:


Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը <<Մարտական ծառայություն>> մեդալներով կպարգևատրվեն մեկական <<Օրբիտեր>> տեսակի ԱԹՍ խոցելու համար:


Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը <<Արիության համար>> մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար:

Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի <<Արիության համար>> մեդալով:


Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար:


Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն