Բասկերի երկրի խորհրդարանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող հռչակագիր է ընդունել |armenpress.am| |armenpress.am|

armenpress.am: Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: Հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը:

Հռչակագրում Բասկերի երկրի խորհրդարանը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և վերահաստատում բասկերի ժողովրդին հայ ժողովրդի հետ միավորող բարեկամության խորը կապերը:

Խորհրդարանի ընդունած հռչակագիրը բաղկացած է 5 կետից: Առաջին կետով խորհրդարանը հիշեցնում է 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում Բասկերի երկրի կողմից ընդունված ինստիտուցիոնալ հռչակագիրը և վերահաստատում այն: Երկրորդ կետով ցավակցություն են հայտնում, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական զոհերի ընտանիքներին և վերահաստատում Բասկերի ժողովրդին հայ ժողովրդի հետ միավորող բարեկամության խորը կապերը: Հռչակագրով մերժվում է բռնության կիրառումը, կարևորվում ստատուս-քվոյի պահպանումը և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում հարցի կարգավորման կարևորությունը: Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած հռչակագրի վերջին կետով վերահաստատվում է այն դիրքորոշումը, որ այս պատմական հարցի միակ լուծմանը պետք է հասնել միայն անկեղծ երկխոսության և կառուցողական բանակցությունների միջոցով, և այն պետք է հիմնվի Արցախի բնակչության մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով