Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն այսօր Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երևանը և Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը, այժմ նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են ընթանում»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով:

Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այդ հարցով խորհրդակցություն իրականացնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել էին Մոսկվա: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն