Սահմանվեցին ռազմական դրության սահմանափակումները խախտելու տույժերի չափերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար:

Նախագծերի փաթեթն ԱԺ հոկտեմբերի 9-ի նիստում ընդունվեց՝ ստանալով 72 կողմ ձայն:

Նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:  Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել ու հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը: Սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ:

Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվել ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար և մի շարք այլ դեպքերում: Առավել մեծ տույժ է նախատեսվում նշված խախտումներից որևէ մեկը կրկին կատարելու համար:

Նախագծում ներկայացված են համապատասխան տույժերի չափերը.

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշ բովանդակային փոփոխություններ: Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից խախտումը չվերացնելու հետևանքը  տարբերակվել է լրատվական գործունեություն չիրականացնող անձի դեպքից: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի վերացրել խախտումը, տուգանքի գումարը կկազմի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից 1500-ապատիկի շրջանակներում, իսկ լրատվական գործունեություն չիրականացնողի դեպքում՝ 700-ապատիկից մինչև 1000-ապատիկի շրջանակներում:

Կառավարությունը ընդունեց պատգամավոր Վահագն Թևոսյանի առաջարկը, որ ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար (հանրային մուլտիպլեքսով և ցանցային օպրատորների միջոցով սփռվող հեռուստաալիքներ և ռադիոծրագրեր) տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին լինի ոչ թե իրավապահ համակարգը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:  Սա հավելյալ բեռ է հանձաժողովի վրա, բայց նաև կլուծի իրավապահների հնարավոր սուբյեկտիվ մեկնաբանությունների հարցը, քանի որ խնդրով կզբաղվի մասնագիտացված կառույց: 

Նախագծերի փաթեթում այլ փոփոխություններ ևս կատարվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով