Այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ, որոնք շահագործում են ԶՈՒ-ի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ՝ գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, որոնք շահագործում են մեր ԶՈՒ-ի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կարելի է ասել, որ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից»,- նշեց նա։

Հովհաննիսյանը նաև պատմեց, որ ծանոթացել են մի աղջկա հետ, ով վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ․ գերպրոֆեսիոնալ զինվորական։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով