Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողները Մոսկվայում են |armenpress.am|

armenpress.am: «Ռոսիա» հատուկ նշանակության ինքնաթիռը, որում էին նաև Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողները, վայրէջք է կատարել Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Թռիչքի ժամանակ լրագրողները քնել են: Կառավարական պատվիրակության անդամները, որոնք ժամանել էին Երևան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, վիրավոր լրագրողներին են զիջել իրենց տեղերն առաջին սրահում՝ տեղափոխվելով այլ սրահ:

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը  2 անգամ կրակ էր բացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողների Յուրի Կոտենկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:      

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն