shantnews.am: Roma Cares-ը 117 փաթեթ օգնություն է փոխանցել Արցախի բնակիչներին։ Մարզահագուստով և այլ պարագաներով լի փաթեթները Արցախ տեղափոխելու նպատակով փոխանցվել է Իտալիայում Հայաստանի դեսպանատուն: Այս մասին տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել իտալական ակումբին Արցախի բնակիչների համար օգնության փաթեթներ պատրաստելու համար։
«Սրտանց շնորհակալ եմ «Ռոմա»-ին իմ երկրի համար պատրաստած հումանիտար օգնության համար»,- գրել է Մխիթարյանը։