Դատելով Ռուբեն Ռուբինյանի հրապարակած լուսանկարից՝ ՌԴ մեր գործընկերները վատ տպավորություն չեն ստացել․ Միրզոյան |armtimes.com|

armtimes.com։ Արարատ Միրզոյանն անդրադառնալով Ռուսաստանի պատվիրակության՝ ԵԽԽՎ-ում կրկին ներգրավվելուն ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկմանը՝ ասաց, որ, ինչպես Ռուբինյանը պարզաբանել էր, դա տեխնիկական խնդիր է եղել․

«Եթե դուք հետեւում եք ԱԺ նիստերին, հերթագրումներին, գիտեք, որ մարդկանց մոտ կարող է հակառակ գրանցվել։ Պարոն Ռուբինյանն ասել է, որ տեխնիկական է, չհավատալու հիմք չեմ տեսնում։ Եթե ՀՀ պատվիրակության ղեկավարը որոշեր դեմ կամ կողմ քվեարկել, կհայտարարեր դրա մասին, ինքը ճշգրտել է, արձանագրել են, եւ դատելով իր հրապարակած լուսանկարից՝ կարող ենք ասել, որ ՌԴ մեր գործընկերները վատ տպավորություն չեն ստացել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով