hetq.am: Ժան-Կլոդ Կարիեր, Թաներ Աքչամ, Էբրահիմ Գոլեստան, Մայքլ Ստոուն. ավելի քան 500 գիտնական եւ արվեստագետ խաղաղության կոչով են հանդես եկել։
Ամերիկացի պրոֆեսոր, հայագետ Ջեյմս Ռասսելը, թուրք պրոֆեսոր, պատմաբան Թաներ Աքչամը, ֆրանսիացի գրող Ժան-Կլոդ Կարիերը, գերմանացի պրոֆեսոր, կովկասագետ-իրանագետ Յոստ Գիպպերտը, իսրայելցի պրոֆեսոր, կրոնագետ Մայքլ Ստոունը, պարսիկ ռեժիսոր Էբրահիմ Գոլեստանը եւ 500-ից ավելի գիտնական-հետազոտողներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, միջազգային ուսումնական հաստատությունների ուսանողներ եւ ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում սույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական արկածախնդրության վրա, որի արդյունքում շարունակում է տուժել Արցախի խաղաղ բնակչությունը, ոչնչացվում են բազմաթիվ ենթակառուցվածքներ եւ մշակութային կառույցներ․ «Նպատակը մեկն է՝ ադրբեջանաթուրքական բանակի, սիրիացի վարձկանների եւ ջիհադիստների միավորված խմբերի միջոցով բնաջնջել հային եւ հայոց մշակութային ժառանգությունը»․ նշված է բաց նամակում։
Մեջբերելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մարդասիրական կոչերն առ այն, որ «մեր կռիվը Ադրբեջանի դեմ է, ո՛չ թե Ադրբեջանի խաղաղ բնակչության»՝ նամակում ներկայացված են նաեւ Իլհամ Ալիեւի այն խոսքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են մարդու հիմնարարար իրավունքները․ «Հիմա մենք ցույց տվեցինք, թե ո՛վ ով է: Մենք նրանց [հայերին] քշում ենք շների նման: Ադրբեջանցի զինվորները նրանց շների պես քշում են» (Իլհամ Ալիեւի հայտարարությունը հոկտեմբերի 5-ին)։
Կարդալ ավելին՝ hetq.am-ում։