2020-10-12-7dd61469-0232-4251-9f3b-2498e4188cac.jpg

Ադրբեջանի կառավարությունն անընդհատ վերահսկում է Բաքվում աշխատող «France24»-ի լրագրողին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ վերահսկողության տակ է պահում Արցախյան հակամարտության լուսաբանման համար Բաքու մեկնած «France24» հեռուստաընկերության լրագրող Կատերին Նորիս-Թրենթին: Այս մասին լրագրողը հայտնել է ուղիղ եթերի ընթացքում:

Կատերին Նորիս-Թրենթը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունն անընդհատ վերահսկում է իրենց տեղաշարժը և խախտում լուսաբանելու ազատությունը։ Նա նաև հավելել է, որ իրենց թիմի հետ շրջում է ուղղորդող, ով միջամտում է, երբ նրանք ցանկանում են պարզապես զրուցել քաղաքացիների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն