Համայն Ռուսիո պատրիարքը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը և քաղաքական հուն վերադառնալ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին օգտագործել հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խնդրի կարգավորումը քաղաքական հուն վերադարձնելու համար։

«Հանուն հարևան երկու երկրների ապագայի, կոչ եմ անում երկարաձգել հրադադարը», – հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետը։

Պատրիարք Կիրիլը դիմել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել, որպեսզի հակամարտությունը չվերածվի միջկրոնական առճակատման։

«Հայաստանն ու Ադրբեջանը պատմականորեն եղել և կմնան հարևաններ, հայերն ու ադրբեջանցիները ամեն դեպքում շարունակելու են ապրել կողք-կողքի», – հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև