Ռուսաստանի ՊՆ-ն անհանգստացած է Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկատվությամբ |civilnet.am|

civilnet.am: Ռուսական ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայունացմանը։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ Պն-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ այդ հարցի շուրջ։ Այս աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և հակամարտող կողմերի միջև բանակցությունների վերսկսումն է տարածաշրջանում իրադրության կարգավորման համար», – ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:՛

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ՊՆ-ն անհանգստացած է Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկատվությամբ:

Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փոխանցել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն