Չպիտի մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուս, որ մեր թիկունքը թուլացնում է․ Ռոմելլա Աբգարյան

Վերջին շրջանում բոլորս դիտարկում ենք կորոնավիրուսի դեպքայնության եւ հիվանդացության աճ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

«Վերջին 14 օրերին այդ աճը հասնում է 113 տոկոսի։ Մենք չպիտի մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որ մեր թիկունքն ուղղակի թուլացնում է։ Պարզ է, որ անվտանգության կանոնները չպահելու արդյունքում է գրանցվում այս ցուցանիշը։ Արդեն իսկ ապացուցվել է, որ մենք երեք կանոններով կարող ենք կանխարգելել COVID-ի տարածում՝ դիմակ դնել, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,- նշեց նա։

Աբովյանի խոսքով՝ անվտանգության կանոնները չպահելը կարող է բերել իրավիճակի, որ COVID-ը հասնի զինվորներին՝ դրանով թուլացնելով նրանց կամքն ու առողջությունը։

«Սա սթափության կոչ է, մենք պիտի միասնական ու յուրովի պայքարենք այս հիվանդության դեմ։ Յուրաքանչյուրս հանդիսանում ենք COVID-ի դեմ պայքարի կանոնների պահպանման պատասխանատուն եւ պատասխանատու ենք նաեւ հիվանդության տարածման համար»,- եզրափակեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն