Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարել է բժշկասոցիալական փորձաքննության ժամկետների հետաձգման մասին

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել․
 
«Կարևորելով ռազմական դրության պայմաններում քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրների լուծումը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 14-ի N 527-Ն որոշմամբ սահմանել է, որ եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020թ․ ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով անձը բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․հունվարի 15-ը։
 
Նույն որոշման համաձայն՝ այդ անձանց կենսաթոշակները և սոցիալական բնույթ կրող այլ հատուցումները կշարունակվեն վճարվել նախկինում ունեցած հաշմանդամության խմբի (հաշմանդամ-երեխա կարգավիճակի) համար սահմանված չափերով։
 
Կենսաթոշակներն ու այլ հատուցումները կհաշվարկվեն դրանց դադարեցման պահից և կվճարվեն 2020թ․նոյեմբեր ամսից սկսած»,- ասվում է նախարարության հայտարարությունում։
 
 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն