Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղին առնչվող միջնորդությունը |tert.am|

tert.am: Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները:

Ինչպես տեղեկանում ենք Ավստրիայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան հայտարարությունից, միջնորդությունն ընդունվել է միաձայն՝ բոլոր խորհրդարանական խմբերի կողմից: Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն