Հայերի ասամբլեան 1 մլրդ դրամ կներդնի Հայաստանում և Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի հայերի ասամբլեայի  նախագահ Վահե Ենգիբարյանին: Հայերի ասամբլեայի նախագահ Վահե Ենգիբարյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Արցախի բարձր տեխնոլոգիական լուծումների և ավտոմատացման ոլորտում, մարդասիրական, սոցիալական և կրթամշակութային տարբեր ծրագրերում 1 միլիարդ  դրամ ներդնելու, ինչպես նաև ավելի քան 200 աշխատատեղ ստեղծելու պատրաստակամության մասին:

Հայերի ասամբլեան Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ և գիտության ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախաձեռնությունների աջակցության և իրականացման հասարակական կազմակերպություն է: 2017 թ. հոկտեմբերին հիմնադրվելու օրվանից այդ կազմակերպությունը կյանքի է կոչել ավելի քան 35 նախաձեռնություն Հայաստանում և Ռուսաստանում: Կազմակերպության անդամները հայկական սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ են, այդ թվում ՝ համաշխարհային մասշտաբով հայտնի գործարարներ, բարձր հարգված գիտնականներ և մշակութային գործիչներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով