Միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գիտե՞ք, թե միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը որն է՝ մարդու իրավունքների կեղծ պաշտամունքը: Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են, կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլ նաև պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը:

Եվ այս ճշմարտությունը չեն ուզում ընդունել առնվազն հրապարակավ և շարունակում են թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարևոր մանդատների ետևում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ:
Եզրահանգում՝ ինչպես միշտ, «եղունգ ունես, գլուխդ քորիր»»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով