Նախագահը ստորագրել է մի խումբ զինվորականների նոր կոչումներ շնորհելու հրամանագրեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի խումբ զինվորականների նոր կոչումներ շնորհելու մասին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն