Ֆրանսիայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հերցազրույցը Opinion Internationale լրատվական գործակալությանը:
- Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս իրեն «ողջ աշխարհի հայերի թշնամի» է հայտարարել է։ Սրանք լոկ խոսքեր չեն։ Իսկապես, երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանի իշխանությունն ատելության իրական ուսուցմամբ իր քաղաքացիների և դպրոցականների գլխում միայն ատելություն է սերմանել։ Ռազմական վերջին գործողությունների սկզբում, երկրի նախագահը, Ղարաբաղի հայերի մասին խոսելիս հետևյալ կերպ է արտահայտվել․ «Մենք կվռնդենք այդ շներին և կխեղդենք նրանց իրենց իսկ արյան մեջ»։
- Այս պայմաններում, Ադրբեջանը միանշանակ կորցրել է Արցախի ժողովրդին իր քաղաքացիներ համարելու բարոյական իրավունքը։ Միջազգային իրավունքը այս առումով նախատեսում է «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը բնակչության հիմնարար իրավունքների լուրջ խախտումների դեպքում այնպիսի երկրի կողմից, որը, ենթադրվում է, ոև պետք է կառավարի այն։ «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը հատկապես այն փաստարկման կորիզն է, որը, օրինակ, միջազգային հանրությանը ստիպեց ճանաչել Կոսովոյի անկախությունը։
- Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողից կատարվող խախտումները՝ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության փաստացի անկախության ճանաչումը կատարելապես հիմնավորված է։ Այն ոչ միայն հիմնավորված է, այլ միջազգային հանրությունը նույնիսկ պարտավորություն է ստանձնել․2005թ․-ից ի վեր, ՄԱԿ-ն առաջ է քաշել «պաշտպանության պատասխանատվություն» հասկացությունը այն դեպքերում, երբ որևէ պետություն ակնհայտորեն չի պաշտպանում իր բնակչությանը, ցեղասպանությունից, մարդկության դեմ հանցագործություններից, էթնիկ զտումից կամ պատերազմական հանցագործություններից։
- Պաշտպանության պատասխանատվության հասկացությունն է հենց հիմնավորել Լիբիայում և Սիրիայում արևմտյան ուժերի միջամտությունը։ Հենց այս հասկացությունը պետք է լինի Ադրբեջանի նկատմամբ մի շարք պատժամիջոցների կիրառման և Արցախի Հանրապետության ճանաչման հիմնավորումը, ինչը հավասարազոր է պաշտպանության, և որն այսօր Ադրբեջանի իշխանությունների ոչնչարար կատաղությունը զսպելու միակ միջոցն է։
- Միջազգային իրավունքը մարդկային գյուտ է, որը, գիտության և տեխնոլոգիայի նման, պետք է ծառայի մարդուն `ապահովելով քաղաքակրթական շրջանակ սոցիալական կամ միջազգային հարաբերությունների համար: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում «տարածքային ամբողջականություն» և «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» սկզբունքները հավասար նժարների վրա դնելը ՝ առանց հաշվի առնելով խաղասեղանին դրված իրականությունը, առավել մահացու բախում է առաջացնելու: Դա միջազգային իրավունքի և դրա հիմքում ընկած քաղաքական փիլիսոփայության մահաբեր և, առավել ևս, աղավաղված տեսակետ է: Մի խոսքով, օրենքը պետք է ծառայի մարդուն և պաշտպանի վերջինիս կյանքը և ոչ հակառակը։