Բելառուսի իրավապահները Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ միջազգային հետախուզում են հայտարարել |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Սվետլանա Տիխանովսկայայի հանդեպ, պատճառաբանելով, որ նրա կոչերը վտանգում են ազգային անվտանգությունը։

Հոկտեմբերի սկզբին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։

Օգոստոսի 9-ին Բելառուսի նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր։ Ընտրություններից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, նա հեռացել է Լիտվա։ Պաշտոնական տվյալներով` կրկին նախագահ է ընտրվել Բելառուսը ավելի քան քառորդ դար ղեկավարած Լուկաշենկոն, բայց այս անգամ նրա իշխանության դեմ բողոքի բազմամարդ ցույցերը մինչև հիմա չեն դադարում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter