Հոկտեմբերի 17-ից  սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հյատարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Ի գիտություն Արցախի Հանրապետության  կենսաթոշակառուների և նպաստառուների, ովքեր գտնվում են հանրապետության տարածքում։

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից  սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։ 

Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել
 047-94-54-43 հեռախոսահամարով»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն