Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցեցել է զոհված զինվոր՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցեցել է զոհված զինվոր՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այս մասին հայտնում է վարչապետը գրառման միջոցով, որում, մասնավորապես, ասվում է․

«Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին:

Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն