Արցախին հոգատարությամբ նվիրաբերված ապրանքը դասավորվում, տեսակավորվում, բաժանվում է. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ Արցախում գտնվող ԱԱՏՄ աշխատակիցների 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետ է. նրանք կամավորաբար նվիրաբերված, պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետերը, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:

«Խմբի մի մասն էլ ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված արցախցիներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:
 
Աշխատանքի ծավալները հսկայական են, անհրաժեշտ է տեսակավորել Հայաստանից և Սփյուռքից ստացվող հումանիտար օգնությունը ու ըստ անհրաժեշտության առաքել համապատասխան ապաստարաններ»,- ասվում է ԱԱՏՄ հաղորդագրության մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով