Ավստրալահայերը փակել են Սիդնեյի Հարբոր կամուրջը |shantnews.am|

shantnews.am: Վերջին շաբաթների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում սփյուռքի հայությունը շարունակում է բողոքի ակցիաներ իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Այսօր ցույցի են դուրս եկել ավստրալահայերը։ Նրանք ավտոերթ են կազմակերպել և փակել Սիդնեյի Հարբոր կամրջի երթևեկելի մի հատվածը: Ավստրալական 9News պարբերականի փոխանցմամբ՝ ցուցարարները դուրս են եկել մեքենաներից, ծածանել են Հայաստանի դրոշը։

Ցույցի մասին Twitter-ում գրառում է կատարել Հայ դատի հանձնախմբի Ավստրալիայի գրասենյակը՝ դատապարտելով Ավստրալիայի լռությունը Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձաձերծած պատերազմի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն