Կուսակցական կոլխոզ ստեղծելու և այն պետական ինստիտուտի լիազորություններով օժտելու պահանջն ընդունելի չի կարող լինել․ Արցախի նախկին արտգործնախարարը՝ 14 կուսակցությունների հայտարարության մասին

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արմեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«14 կուսակցությունների կողմից երեկ տարածված հայտարարություն-պահանջն ինձ էլ է ուղղակիորեն վերաբերվում: Ուստի պարտավորված եմ զգում այս հարցի վերաբերյալ իմ կարծիքն արտահայտել: Պատերազմական իրավիճակում գործընթացների կառավարումը պետք է իրականացվի բացառապես դրա համար լիազորված անձանց և պետական կառույցների ուժերով: Այս գործում կուսակցական կոլխոզ ստեղծելու և այն պետական ինստիտուտի լիազորություններով օժտելու պահանջն ընդունելի չի կարող լինել: Եթե կան ռեսուրսներ, որոնց տվյալ կառույցները տիրապետում են, ապա պարտավոր են առանց նախապայմանների դրանք դնել օրինական իշխանության տրամադրության տակ:

Ի լրումն վերը ասվածի.

Բարեկամաբար ուզում եմ հորդորել որոշ կուսակցական կառույցների որոշ ներկայացուցիչներին` ճակատում զոհված ձեր կուսակիցների մահը կուսակցական կապիտալի վերածելու փորձեր մի արեք: Մեր բոլոր մարտական կորուստները դառն են ու անդառնալի` ձեր պահվածքով մի ստեղծեք այն թյուր տպավորությունը, որ անկուսակցականները զոհվում են հանուն Հայրենիքի, իսկ կուսակցականները` հանուն կուսակցության»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն