2020-10-18-002b9da1-9498-4f83-80f2-b4ad2f4ca425.jpg

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 18-ին ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

«Զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ ներկայացրեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն