Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Բունդեսթագի պատգամավորներին

Արցախի ԱԺ նախագահն այսօր ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված պատգամավորներին։

«Գերմանացի գործընկերներիս ներկայացնելով սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական միավորման կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նշել եմ, որ լինելով Արցախում, նրանք հնարավորություն ունեն ականատեսը դառնալու խաղաղ ժողովրդի նկատմամբ իրականացվող դաժան գործողություններին, հակառակորդի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր կիրառելուն, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային կոթողների ու եկեղեցիների թիրախավորմանը՝ այդ մասին սեփական դիրքորոշում ունենալու և այն աշխարհին ներկայացնելու համար։

Ուրախությամբ և երախտագիտությամբ եմ նշում, որ գերմանացի պատգամավորներն արդեն իսկ եզրահանգում են արել՝ հրապարակավ այդ մասին հայտնելով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով