Հայերը լավ մարդիկ են ու լավ գործարարներ. կաշխատենք ինչ-որ ուղղություններով. Դոնալդ Թրամփ |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Քարսոն-սիթի քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաև հայերի մասին:

Նա այդ մասին խոսել է՝ հայ համայնքի հազարավոր անդամների ցույցերից  եւ անմիջապես այն բանից հետո, երբ նախքան Քարսոն քաղաք հասնելը, հայ համայնքի ներկայացուցիչները, Արցախի ու Հայաստանի դրոշներով հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այնտեղ հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ` հիանալի գործարարներ: Այստեղ գալու ճանապարհին այնքան հայեր տեսա, իրենց գեղեցիկ դրոշները ծածանելիս: Ես նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն եւ մեծ նվիրվածություն իրենց երկրի նկատմամբ: Աշխատում ենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով