armtimes.com: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ երեկոյան Արցախում բեկորային վնասվածք է ստացել: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին հայտնեցին ԵԿՄ մամուլի ծառայությունից:
Միքայելյանը վնասվածքները ստացել է մեջքի եւ ոտքի շրջանում: Այս պահին նա գտնվում է Մուրացան հոսպիտալում:
«Պարոն Միքայելյանը Արցախում էր հենց սկզբի օրերից, հետո վերադարձավ այստեղ, էլի խումբ կազմեց, եւ նորից գնացին առաջնագիծ»,- նշեցին ԵԿՄ մամուլի ծառայությունից: