Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել. Փարիզի քաղաքապետ |armtimes.com|

armtimes.com: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Nouvelles d’Arménie թերթի հարցազրույցում աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին: Իդալգոն նշել է.

«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել, ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության եւ պայքարի մեջ»:

Ըստ Իդալգոյի՝ եթե Թուրքիան, Ադրբեջանին աջակցելով, ցանկանում է ստանձնել տարածաշրջանային գերտերության դերը, ապա նա իր գործողություններով պետք է նպաստի կայունությանը, բանակցային լուծումների որոնմանը եւ տարածաշրջանի բարգավաճմանը, այլ ոչ թե աջակցի բռնությանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով