Մակրոնն ուսուցչի դաժան սպանությունից հետո հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնի Ֆրանսիայում». լրատվամիջոցներ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնի Ֆրանսիայում», հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ իր աղբյուրներին հղումով:

Պաշտպանության խորհուրդը նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ նիստն անցկացրել է երեկ երեկոյան՝ երեք օր առաջ Փարիզի դպրոցներից մեկի պատմության ուսուցչի դաժան սպանության հարցով: Սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ և ցնցել էր ամբողջ երկիրը, փոխանցում է ria.ru-ն:

Աղբյուրը նշում է նաև, որ երկուշաբթի օրվանից կսկսվեն սոցկայքերում 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել հանցագործին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով