Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփվելիս բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը․ ՌԴ նախագահի հատուկ բանագնաց

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփվելիս բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկյան երկրներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Մենք ամեն ինչ քննարկում ենք», ասել է նա։

Պատասխանելով ճշտող հարցին, թե շփումների ընթացքում ռուսական կողմը նշո՞ւմ է արդյոք հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, փոխնախարարը դրական է պատասխանել:

«Իհարկե», – ասել է նա։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով