Արցախի ՄԻՊ-ը միջազգային կառույցներից հստակ գործնական քայլեր է ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով` միջազգային կառույցների և կազմակերպությունների հայտարարությունները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արդյունք չեն տալիս, հստակ գործողություններ են անհրաժեշտ: Այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 19-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

«Ես հայտարարություններին այլևս չեմ նայում և որպես Արցախի Հանրապետության քաղաքի, և որպես Մարդու իրավունքների պաշտպան, և որպես շատ-շատ իրավունքներից զրկված բազմաթիվ մարդկանց հարազատ, ընկեր, ազգական: Ես սպասում են գործնական քայլերի:  Այդ հայտարարություններն արդյունք չեն տալիս»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Ըստ նրա` միջազգային կառույցները պետք է հստակ գործողություններ իրականացնեն` կազմակերպեն այցելություններ, արձանագրումներ կազմեն, պատժամիջոցներ կիրառեն:

«Այլ ձևեր մտածեք, հանեք ձեր կազմից այն պետություններին, որոնք դիտավորյալ նմանատիպ լայնածավալ հանցագործություններ են կատարում: Կասկածներ ունեք, որ դիտավորյալ չե՞ն կամ հանցագործություններ չե՞ն կատարել, ինքներդ այցելեք և արձանագրեք, ինձ կամ այլ կառույցներին չե՞ք վստահում, միջազգային մեդիաներին չե՞ք վստահում, ուղարկեք փաստահավաք առաքելություններ: Ինչո՞ւ չեք անում»,- ասաց Բեգլարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով