ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է իր հովանու ներքո հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում |hetq.am|

hetq.am: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն որոշել է ժամանակավորապես արգելել իր հովանու ներքո տեղի ունեցող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Արգելքի պատճառը սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն է։ Եվրոպական ֆուտբոլային միությունը գտնում է, որ Հայաստանում և Ադրբեջանում ներկայիս պայմանները թույլ չեն տալիս իր հովանու ներքո խաղեր անցկացնել։ 

ՈՒԵՖԱ-ն խնդրանքով դիմելու է Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաներին և ակումբներին, որպեսզի նրանք իրենց նոմինալ տնային հանդիպումների համար այլընտրանքային մարզադաշտեր առաջարկեն։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի այս որոշումը չի տարածվում 2021թ․ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության հանդիպումները Բաքվում անցկացնելու վրա։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն