Մենք ռազմի դաշտում արդեն լեգենդներ ունենք, որոնք անում են ամեն ինչ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար․ Նիկոլ Փաշիյան

Ես սա համարում եմ շրջադարձային պահ, որովհետև մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք: Ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է այպիսի տրամաբանություն. ինչ-որ տեղ կան ինչ-որ մարդիկ, որոնք կկանգնեն մեր ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության դիրքերում: Այսօր կա՞ն արդյոք այդպիսի մարդիկ. այո՛, կան:Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարպետը հավելեց, որ այսօր նույնիսկ համացանցում կերպարներ են ձևավորվել` սկսած շարքայիններից, պայմանագրայիններից, կամավորականներից, սպաներից, գեներալներից: Փաշինյանի խոսքով՝ ռազմի դաշտում արդեն լեգենդներ ունենք, որոնք անում են ամեն ինչ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար:

«Պետք է նրանց կողքին կանգնել,  որովհետև նրանցից շատերը, ցավոք, զոհվել են հանուն հայրենիքի: Ո՞վ պետք է կանգնի. մենք բոլո՛րս պետք է կանգնենք: Դո՛ւ ես հենց այն մարդը, որն այսօր պետք է վեր կենա, զենք վերցնի, գնա, մեր հերոս տղերքի կողքին կանգնի և կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակից, չի թողնում:

Չկա միջանկյալ տարբերակ. կա հաղթանակ, և կա պարտություն: Եվ հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը: Ես խոսեցի ՏԻՄ-երի մասին, հիմա ավելի ընդլայնեմ. կուսակցություններ, ՀԿ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ… Բոլորը պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ, և այդ բոլոր ջոկատները պետք է գործեն ԳՇ պետի ենթակայության ներքո»,- եզրափակեց վարչապետը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն