armenpress.am։ Հայաստանը պատրաստ է երկիրը որպես տարանցիկ ուղղություն դիտարկող վրացի և ռուս զբոսաշրջիկներին դիմավորել ու ճանապարհել լավագույնս, լինել ավելի ուշադիր, հատուկ առաջարկներ ներկայացնել, այդ թվում՝ Երևանում մի քանի օր մնալն ու տուրերից օգտվելը։ Այս մասին խոսեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Տիկին Սաֆարյան, նախ Վրաստանի հետ զբոսաշրջային ինչպիսի ՞ արդյունքներ ունենք:
2018-ի տվյալներով, որն ամփոփում է ամբողջ տարին, ունենք 300 հազարից ավելի այցելուներ Վրաստանից: Այցելության նպատակները տարբեր են՝ ինչպես զբոսաշրջային, այնպես էլ տարբեր առիթներով: Երկրի նկատմամբ հետաքրքրություն կա, փորձում ենք սերտացնել հարաբերությունները, որպեսզի երկու երկրներում տեղեկատվության բարձրացման արդյունքում ունենանք ավելի շատ այցելություններ Վրաստանից Հայաստան և Հայաստանից Վրաստան: Փորձում ենք սերտացնել մասնավորների հարաբերությունները երկու երկրներում, որպեսզի կարողանանք արդյունք գրանցել։ 2017-ի նկատմամբ 2018-ի ցուցանիշը մոտ 1 տոկոսով նվազել է։
Վրաստանում իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է միջանցք հանդիսանալ՝ օգնելով երկու բարեկամ պետություններին, ռուս զբոսաշրջիկները Հայաստանի միջոցով կարող են գնալ Վրաստան: Այս առումով կոմիտեն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:
Փորձում ենք յուրահատուկ վերաբերմունք ցույց տալ յուրաքանչյուր զբոսաշրջիկի, որն այցելում է Հայաստան: Եթե այս պահին, ելնելով հանգամանքներից, ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների թվի աճ, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները, ապա մեր քայլերը ևս լինելու են նրանց լավագույնս դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու ուղղությամբ, ինչպես նաև հատուկ առաջարկներ ձևավորելու ռուսական շուկայի համար: Նրանք, միգուցե, տարանցիկ հատվածում կարողանան Հայաստանում մի քանի օր անցկացնել։ Իրավիճակն այնպիսին է, որ երկու երկրներն էլ Հայաստանը դիտարկում են որպես տարանցիկ ուղղություն:
Այս դեպքում մեր քայլերն ուղղված են լինելու այդ տարանցիկությունն առավել փափուկ անցկացնելուն: Այսինքն՝ զբոսաշրջիկներին, ովքեր այստեղ ավիաչվերթների սպասման ժամանակահատվածի հետ կունենան խնդիրներ, կառաջարկենք որոշակի ժամանակ անցկացնել Երևանում, միգուցե «սիթի տուր» անցկացվի նրանց համար: Չենք առանձնացնում զբոսաշրջիկներին, որոնք գալիս են Հայաստան, քաղաքական ենթատեքստից անկախ՝ մենք բոլորին միևնույն կերպ ենք ընդունում և ճանապարհում:
Շատ է խոսվում Վրաստանի հետ միասնական տուր փաթեթներ ունենալու մասին, ինչքանո՞ վ է դա իրագործվել, կա՞ ն արդյոք միասնական փաթեթներ, և առաջիկայում պատրաստվո՞ ւմ ենք ընդլայնել:
Փաթեթների ձևավորումն ու վաճառքն իրականացվում է մասնավոր ընկերությունների միջոցով: Մասնավորները դեռևս նախորդ տարիներին սկսել են աշխատել միմյանց հետ, դրա մասին են վկայում համատեղ առաջարկները՝ և վրացական, և հայկական կողմից: Թե հայկական, թե վրացական կողմը դիտարկում են փոխադարձ այցելություններ, եթե խմբի ցանկությունը կա:
Մենք պետք է փորձենք ուժեղացնել այդ կողմը, որ ողջ աշխարհը Հայաստանն ու Վրաստանը ճանաչի որպես մեկ տարածաշրջան, մեկ միավոր: Այս պահին մասնավորի կողմից ձևավորվել են բիզնես առաջարկներ, պետությունը ևս ուշադրություն է դարձնում, որ իրենք ավելի վստահ ու ընդլայնված համագործակցություն սկսեն, որի արդյունքում նաև պետությունների մակարդակով կներկայացվեն այդ զբոսաշրջային փաթեթները:
Փորձելու ենք երկկողմանի համագործակցության եզրեր գտնել, դա կարող է լինել համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու տեսքով, կարող է լինել երկու երկրներում համատեղ մարքետինգային արշավներ, համատեղ միջոցառում իրականացնելու տեսքով։
Շարունակությունը՝ armenpress.am