factor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է հնարավոր վերսկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները։
Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ, քանի որ ժամանակի ընթացքում հնարավոր է հակամարտության հետագա սրումն ու ընդլայնումը։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Թուրքիայի միանալու հնարավորության մասին հարցին՝ Ուորլիքն ասել է․ «Ինչպես գիտեք՝ Թուրքիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ, սակայն համանախագահ չէ։ Կարծում եմ, որ և՛ Թուրքիան, և՛ մյուս երկրները պետք է ջանք թափեն, որպեսզի հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի, քանի որ այս պատերազմը չի կարելի լուծել ռազմի դաշտում, սակայն կարելի է կանգնեցնել բանակցությունների սեղանի շուրջ»։
«Ես խոսում եմ էսկալացիայի սրման ու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու մասին։ Ես հասկանում եմ համընդհանուր հիասթափությունը։ Սակայն ո՞րն է այլընտրանքը։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմը ոչինչ չի լուծում։ Այն չափազանց վտանգավոր կլինի, այն կհանգեցնի բազմաթիվ զոհերի և կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով»,- ասել է նա։
Շարունակությունը՝ factor.am-ում։