ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: