Կոնգրեսական Փալոնը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ |lragir.am|

lragir.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Փրանկ Փալոնը (31 ներկայացուցչի համահեղինակությամբ) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել հզոր բանաձև, որով կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասված է հրապարակման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն