ՊՆ ներկայացրել է ևս մի քանի զինծառայողների սխրանքներ, որոնք արժանացել են պետական պարգևների

Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների,  ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար:

Փառք մեր քաջարի զինվորականներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն