2020-10-23-c38cc0be-8bcc-4aed-aa45-36a9831cca54.jpg

Ադրբեջանի պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի՝ ռազմաճակատում մահանալու լուրը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ռազմաճակատում մահվան լուրը։  Ադրբեջանի նախագահի կայքում  հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։

Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կուբաթլուի շրջանում (Քաշաթաղ) մարտերի ընթացքում, ինչի մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Շուքյուր Համիդովը Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր ստացել 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ գործողությունների համար։ Այն ժամանակ նա եղել է Ադրբեջանի ԶՈՒ 2-րդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն