Թրամփ. «Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում առաջխաղացում է արձանագրվել» |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել է, թե «Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ»:

ԱՄՆ ղեկավարի փոխանցմամբ, ինքը որպես միջնորդ է մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Այդ մասին Թրամփն ասել է Վաշինգթոնում Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ զրույցում:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Թրամփն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում լավ առաջխաղացում է արձանագրվել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով