ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Վերահսկողական աշխատանքներն առավել գործնական և արդյունավետ իրականացնելու նպատակով ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի առաջարկությամբ և պատկան մարմինների մասնակցությամբ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր են հրավիրվել` խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱՏՄ-ի, մարզպետարանների, ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով համայնքներում խմելու ջրի որակական չափանիշերի ստուգմանը, ինչպես նաև ջրամբարների, ջրառների պահպանության ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր ու անելիքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով